Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ամարասի վանք

Ամարասի վանք
14.10.2024 | 07:33

Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում՝ միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները։ V դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։ 821 թվականին վանքն ասպատակում են արաբները։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության` 1293 թվականին մոնղոլ-թաթարների Բայտու խանը կողոպտում է վանքը` որպես ավար տիրանալով Ս. Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչին։ Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թվականին` Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։ XV–XVI դդ այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ XVII դ 3-րդ քառորդին նորոգվում է Գանձասարի Պետրոս կաթողիկոսի կողմից։ XIX դ 2-րդ քառորդին Ամարասի վանքային համալիրը, որն ուներ XVII դ կառուցված բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832–47 թթ` ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն։ 1848 թվականին վանքը հանձնվել է Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարին։ Խարխլված եկեղեցին վերականգվել է 1858 թվականին` շուշեցի հայերի օժանդակությամբ, 1898 թվականին պատրաստել է շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից պատրաստվել է Գրիգորիսի նոր տապանաքար։ XIX դ վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո լքվել և ամայացել է։

Բայց ամենածանր պայմաններում անգամ վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն:

Արցախցի արևապաշտ նախնիները համոզված էին, թե արևը տարին մի անգամ մոտենում է Ամարասին և այստեղից Արցախի սարուձորերում այնքան ջերմություն թողնում, որ բավականացնի ամբողջ տարին և սառնամանիք չլինի։

Արեգակի՝ երկրին մերձենալու այդ տեղը արցախցիները կոչել են ամ արև աստ, այսինքն աստ՝ այստեղ, արևը երկրին մոտենում է տարին մի անգամ:

Ամ արև աստ, ամ արև աստ ասելով՝ այս վայրը կոչեցին Ամարևաստ, որ հետո հնչունափոխվեց ու դարձավ Ամարաս։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ